«ԱՄՆ-ի տնտեսությունում հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում գրանցված աճը եղել է նախատեսվածից ավելի դանդաղ»:
Այս տվյալները երեքշաբթի օրը ներկայացվել են ԱՄՆ-ի առևտրի նախարարության կողմից հրապարակված զեկույցում, որտեղ նշվել է, որ երկրի համախառն ներքին արդյունքը տարվա երրորդ եռամսյակում գրանցել է 2 տոկոս աճի ցուցանիշ, ինչը կես տոկոսով ցածր է նախկինում կատարված կանխատեսումներից:
Նոր հրապարակված տվյալները, որոնք վկայում են այն մասին, որ ընկերությունները դանդաղ են վերականգնում ապրանքների իրենց պաշարները, ստիպել են փորձագետներին նվազեցնել տնտեսական աճի իրենց գնահատականները:
Որոշ տնտեսագետների համաձայն, հնարավոր է, որ տնտեսական աճը փոքր-ինչ ավելի մեծ աճ գրանցի տարվա վերջին եռամսյակի ընթացքում:
Միացյալ Նահանգներում 9 տոկոս կազմող գործազրկության ներկայիս մակարդակը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ երկրում գրանցվի տնտեսական աճ, ինչը թույլ կտա աշխատանքով ապահովել ճգնաժամի պատճառով աշխատանքը կորցրած միլիոնավոր մարդկանց: