ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին զեկույցը քննադատեց ԱՄՆ-ին
ՄԱԿ- ի արտաիրավական սպանությունների հարցերով հատուկ ներկայացուցիչը անհանգստություն է արտահայտել նպատակաուղղված սպանությունների առնչությամբ եւ դիմել ԱՄՆ- ի Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ կասկածյալ ահաբեկիչների դեմ գաղտնի հարձակումները դադարեցնելու կոչով։
Ֆիլիպ Ալսթոնը այս մասին չորեքշաբթի օրը նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մասին զեկույցում։
Զեկույցում ասվում է, որ եթե նպատակաուղղված սպանությունները թույլատրելի են ռազմական բախումների ժամանակ, անընդունելի է, որԱՄՆ-ը հաճախ գաղտնի հարվածներ է հասցնում կռվի դաշտից հեռու։
Զեկույցում նշվում է, որ Վաշինգտոնը այժմ ակնարկում է ՛՛սեպտեմբերի 11-ի մաին օրենքը՝՝որը , ըստ ԱՄՆ-ի,ինքնապաշտպանության նպատակներով իրեն վերապահում է այլ երկրներում ուժ գործածելու իրավունք։