Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին հունիսի 20-ին հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի մասին 2014 թվականի զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է զբաղեցրել առաջին՝ ամենաբարձր խմբում
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին հունիսի 20-ին հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի մասին 2014 թվականի զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է զբաղեցրել առաջին՝ ամենաբարձր խմբում:
Ըստ զեկույցի, Հայաստանն անցյալ տարի աշխարհում միակ երկիրն էր դարձել, որն անցել էր առաջին խումբ:
«Հայաստանի կառավարության արդյունավետ ու շարունակական ջանքերի շնորհիվ, որոնք առաջնորդում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ գործող Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական խորհուրդը, Հայաստանը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ աշխարհում ամենահաջող պայքար իրականացնող երկրների շարքում», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:
Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ արտգործնախարարության զեկույցն այն հիմնական դիվանագիտական գործիքն է, որով Միացյալ Նահանգների կառավարությունը ներգրավում է օտարերկրյա պետություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում:
Զեկույցում ներկայացվում է ամբողջ աշխարհում մարդկանց թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին, ինչպես աշխարհի պետությունների կողմից խնդրի վերացման ու դրա դեմ պայքարի շուրջ ձեռնարկվող գործողությունների վերլուծություն: Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի միջոցով Միացյալ Նահանգների կառավարությունը երկխոսություն է ծավալում տարբեր պետությունների հետ՝ հակաթրաֆիքինգային բարեփոխումների իրականացման, թրաֆիքինգի դեմ պայքարի, ինչպես նաև կանխարգելման, պաշտպանության և քրեական հետապնդման ծրագրերին ռեսուրսներ ուղղելու վերաբերյալ:
Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակվող զեկույցն օգտագործվում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների և հասարակական կազմակերպությունների կողմից որպես մի գործիք, որը թույլ է տալիս ուսումնասիրել այն ոլորտները, որտեղ առկա է ռեսուրսներ ուղղելու անհրաժեշտություն:
Այս զեկույցն ու Միացյալ Նահանգների հակաթրաֆիքինգային քաղաքականությունը անմիջականորեն նպատակ են հետապնդում ազատ արձակել թրաֆիքինգի զոհերին և նրանց օժանդակություն ցուցաբերել հասարակության մեջ վերաինտեգրվելու հարցում, բարձրացնել այս երևույթի վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակը, պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգ իրականացնողներին և այս չարիքի դեմ պայքարելու նպատակով միջսահմանային գործընկերություններ ձևավորել:
Զեկույցն աշխարհի պետություններում մարդկանց թրաֆիքինգի շուրջ ստեղծված իրավիճակը բաժանված է չորս մակարդակի, որտեղ «Մակարդակ I»-ի պետություններն ամբողջությամբ են համապատասխանում ԱՄՆ-ի «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին, «Մակարդակ II»-ի պետությունները ամբողջությամբ չեն համապատասխանում «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին, սակայն զգալի ջանքեր են գործադրում՝ այս չափանիշներին համապատասխանելու համար:
Փաստաթղթում նշված «Մակարդակ II ուշադրության ցուցակ»-ում ներառված պետությունները հիմնականում բնութագրվում են «Մակարդակ II»-ի պետությունների նման, սակայն դրանցում գրանցվել է թրաֆիքինգի զոհերի զգալի բացարձակ թիվ կամ աճ, այդ պետությունը չի հաջողվել ապացուցել, որ այն գնալով ավելի շատ ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում՝ համեմատած նախորդ տարված հետ, և որ այն որոշումը, որ երկիրը զգալի ջանքեր է գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին համապատասխանելու առումով, հիմնված է այդ երկրի կողմից գալիք տարվա ընթացքում լրացուցիչ քայլեր կատարելու հանձնառության վրա:
Զեկույցում նշված «Մակարդակ III»-ի պետություններն ամբողջությամբ չեն համապատասխանում «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին և ջանքեր չեն գործադրում՝ այս չափանիշներին համապատասխանելու շուրջ աշխատանքների իրականացման համար:
ԱՄՆ-ի արտգործնախարարության զեկույցում նշվել է, որ Հայաստանում թրաֆիքինգի շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է «Մակարդակ I»-ի վրա, քանի որ երկրի կառավարությունն ամբողջովին համապատասխանում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:
«Արդեն վեց տարի անընդմեջ Հայաստանի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության մշակման, ինչպես նաև այս քաղաքականության իրագործման ուղղությամբ: Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, և միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է իր սերտ ու ամուր աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, լրատվամիջոցների և տարածաշրջանային գործընկերների հետ», - նշում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունը:
«Մակարդակ I» գնահատականը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ճանաչել է մարդկանց թրաֆիքինգի առկայությունը, ջանքեր գործադրել խնդրի դեմ պայքարելու ուղղությամբ և համապատասխանում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին:
«Մակարդակ I»-ի գնահատականը պահպանելու համար կառավարությունները պետք է ամեն տարի դրսևորեն գնահատելի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում: «Մակարդակ I»-ն ավելի շատ պարտականություն է, քանի որ որևէ երկրում թրաֆիքինգի դեմ պայքարն ավարտի չի հասցված», - նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հրապարակված ամենամյա զեկույցում: