«ԱՄՆ-ը սատարում է Վրաստանում ընտրությունների դիտարկումն իրականացրած միջազգային դիտորդական առաքելության գնահատականը, որի համաձայն ընտրությունների վարչարարությունը եղել է արդյունավետ ու թափանցիկ»
«ԱՄՆ-ի արտգործնախարարությունը շնորհավորում է Վրաստանի ժողովրդին նախագահական խաղաղ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Ակնհայտ է, որ այս ընտրությունները ժողովրդի կամքն են ներկայացնում»:
Այս հայտարարությամբ մամուլի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին, որը նշել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Վրաստանում ընտրությունների դիտարկումն իրականացրած միջազգային դիտորդական առաքելության գնահատականը, որի համաձայն ընտրությունների վարչարարությունը եղել է արդյունավետ ու թափանցիկ և անցկացվել է բարյացակամ և կառուցողական մթնոլորտում:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը միաժամանակ նշել, որ Միացյալ Նահանգներն ի գիտություն է վերցրել Վրաստանում նախագահական ընտրությունների դիտորդների առաքելության գնահատականում բարձրացված մտահոգությունները, ներառյալ տեղական մակարդակի վրա քաղաքական ճնշման շուրջ մեղադրանքները:
«Հորդորում ենք բոլոր թեկնածուներին գործել՝ համաձայն ժողովրդավարական նորմերի, և ներկայացնել ընտրությունների հետ կապված բոլոր բողոքները ընտրությունների վարչարարությունն իրականացնող մարմին: Հորդորում ենք բոլոր կողմերին իրականացնել կառուցողական աշխատանք՝ Վրաստանում քաղաքական կայունությունն առաջ քաշելու ու քաղաքացիական հասարակությունն ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի առաջընթաց գրանցվի երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացման մեջ», - եզրափակել է Վրաստանում նախագահական ընտրությունների շուրջ հայտարարությունը ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին: