Մարդու իրավունքների ոլորտում իրականացված հետաքննության արդյունքներով ՄԱԿ-ը եկել է այն եզրահանգման, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները «անասելի դաժանություններ» են իրականացնում իրենց իսկ ժողովրդի նկատմամբ
Մարդու իրավունքների ոլորտում իրականացված հետաքննության արդյունքներով ՄԱԿ-ը եկել է այն եզրահանգման, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները «անասելի դաժանություններ» են իրականացնում իրենց իսկ ժողովրդի նկատմամբ:
Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարությամբ իրականացված հետաքննության հիման վրա կազմված զեկույցում նշված է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը «պետական բարձրաստիճան մակարդակի հասցրած քաղաքականության» միջոցով իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնց հետ «ժամանակակից աշխարհում անհնար է անցկացնել որևէ համեմատություն»:
Ժնևում հրապարակված 400-էջանոց զեկույցում նշված է, որ Փխենյանի կառավարությունը կանոնավոր կերպով իր ժողովրդի նկատմամբ իրականացնում է սպանդ, կտտանքներ, կիրառում է ստրկություն, պարտադրում է մարդկանց դադարեցնել հղիությունը և հետապնդում երկրի բնակիչներին քաղաքական, կրոնական, ռասայական պատկանելիության և սեռական հիմքերով:
ՄԱԿ-ի զեկույցում միջազգային հանրությանը կոչ է արվում անհապաղ դիմել գործողությունների և Միջազգային քրեական դատարանում դատական հայց հարուցել Հյուսիսային Կորեայի կառավարության նկատմամբ:
Զեկույցն ուղեկցող նամակում ՄԱԿ-ի բարձրաստիճան քննիչ Մայքլ Քիրբին գրել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Ջոնգ-ունը անձնական պատասխանատվություն է կրում իր երկրում մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների համար:
ՄԱԿ-ի զեկույցում, բացի այդ, քննադատության է ենթարկվել Չինաստանը, որը ստիպողաբար հետ է վերադարձնում Հյուսիսային Կորեայի հետ սահմանը հատած անձանց:
Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Հյուսիսային Կորեա վերադարձրած անձինք ենթարկվում են խոշտանգումների, գնդակահարվում են առանց որևէ դատի, նրանց նկատմամբ կիրառվում են սեռական բռնության տարբեր ձևեր:
Հյուսիսային Կորեան «կտրականապես և լիովին» մերժել է ՄԱԿ-ի զեկույցում արված եզրակացությունները: