Ժողովուրդների մեծ արտագաղթ՝ ՄԱԿ-ը անհանգստացած է

A child stands in front of her home at a refugee camp in Dadaab, Kenya, Thursday, Aug 4, 2011. Dadaab, a camp designed for 90,000 people now houses around 440,000 refugees. Almost all are from war-ravaged Somalia. Some have been here for more than 20 year

Ըստ ՄԱԿ-ի փախստականների գործակալության՝ հազարավոր մարդիկ ամենօր լքում են իրենց տները, պատերազմների հակամարտությունների ու այլ բռնությունների հետևանքով: Աշխարհում գոյություն ունի 60 միլիոն բռնի տեղահանված, ավելի քան ութ միլիոնով ավել քան մեկ տարի առաջ և մոտ 20 միլիոնով ավել քան՝ տաս տարի առաջ:

Ժողովուրդների մեծ արտագաղթը սկսվեց 2011 թ-ին՝ Սիրիայում քաղաքացիկան պատերազմի բռնկումով, սակայն Սիրիան արտագաղթի միակ աղբյուրը չէ։ Աշխարհի բոլոր ծագերից մարդիկ լքում են իրենց օրրանները՝ ձգտելով դեպի ավելի անվտանգ ու բարեկեցիկ կյանք Այժմ մոլորակի վրա կա 60 միլիոն բռնի տեղահանված, ինչը ավելի քան ութ միլիոնով ավել է քան մեկ տարի առաջ և մոտ 20 միլիոնով ավել՝ քան տաս տարի առաջ:

ՄԱԿ-ի փախստականների գծով ավագ պաշտոնյա Անտոնիո Գուտերեսը կարծում է, որ աշխարհում տիրող խառնաշփոթը հնարավոր չէ վերացնել մարդասիրական գործակալությունների միջոցով: Յուրաքանչյուր 122 մարդուց մեկը հիմա կամ փախստական է, կամ՝ տեղահանված, կամ էլ՝ քաղաքական ապաստարան փնտրող. «Միջազգային հանրության համար եկել է հակամարտությունների կարգավորման ու կանխարգելման պատասխանատվությունը ստանձնելու պահը», - ասում է Գուտերեսը:

Սիրիան փախստականների թվով այժմ գերազանցում Աֆղանստանին եւ Սոմալիին, մինչդեռ Թուրքիան այժմ ամենաշատ փախստականներ ապաստանող երկիրն է։ Մինչդեռ եվրոպական պաշտոնյաները չեն կարողանում համաձայնության գալ պատասխանատվության չափաբաժինների շուրջ: «Իտալիան և Գերմանիան համաձայն են, որ մենք պետք է ավելի հավասար բաշխենք մարդկանց Եվրոպայում և պարտադիր չափաբաժիններ սահմանենք ԵՄ-ի անդամների համար», - ասում է գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Սակայն ԵՄ-ի որոշ անդամներ անտեսել են դա, ինչպես Հունգարիան, որը հայտարարել է, որ փակելու է իր սահմանը Սերբիայի հետ փախստականների ներհոսքը կանխարգելելու համար։ «Մենք փակելու ենք 175 կիլոմետրանոց սահմանը՝ 4 մետր բարձրություն ունեցող պարիսպով», - նշում է Հունգարիայի արտգործնախարար Փիթեր Սզիջարթոն:

Մյանմարից Թայլանդ փախստականների ցամաքային ուղիները փակելու ջանքերը մարդասիրական ճգնաժամ է առաջ բերել Ադամանյան ծովում, քանզի հազարավոր փախստականները ծովով են փորձում հեռանալ և խեղդամահ լինում:

տեսանյութը տես՝ http://www.amerikayidzayn.com/media/video/un-refugees/2827825.html