Դիտորդական առաքելությունը նպատակ էր հետապնդում դադարեցնել բռնությունները Սիրիայում
Սիրիայում Միավորված ազգերի կազմակերպության դիտորդական առաքելության անդամներն իրենց մանդատը լրանալուց հետո հեռանում են երկրի մայրաքաղաք Դամասկոսից:
Դեպի Լիբանան երկուշաբթի օրը մեկնել են 300 դիտորդից բաղկացած խմբի անդամների մի մասը, իսկ խմբի բոլոր մասնակիցներին նախատեսվում է դուրս բերել Սիրիայից մինչև այս շաբաթվա վերջ:
Սիրիայում դիտորդական առաքելության մանդատն ավարտվել է կիրակի օրը, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համաձայնվել է այս երկրում թողնել միայն հաղորդակցման նպատակներին ծառայող մի փոքր գրասենյակ՝ խաղաղապահ ապագա հնարավոր առաքելություններին աջակցություն տրամադրելու համար:
Խաղաղության նախկին հանձնակատար Քոֆի Անանի ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված դիտորդական առաքելությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու երկրում տեղի ունեցող բռնությունները: Արյունահեղությունն այնուամենայնիվ շարունակվել է, ինչի պատճառով առաքելության աշխատանքը դադարեցվել էր հունիս ամսին:
Քոֆի Անանն խաղաղության հանձնակատարի իր պաշտոնից հրաժարական է ներկայացրել այս ամսվա սկզբին՝ բողոքելով այն հանգամանքի կապակցությամբ, որ առաքելությունն անիրագործելի էր՝ միջազգային հանրությունում Սիրիայի հարցում առկա տարաձայնությունների և այդ երկրում կառավարական և ապստամբների ուժերի կողմից թափ հավաքող հարձակումների պատճառով:
Ալժիրի նախկին դիվանագետ Լախդար Բրահիմին փոխարինել է Քոֆի Անանին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի պաշտոնում: