ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, Միացյալ Նահանգները «խիստ մտահոգված է մնում» Իրանի կողմից Սիրիայի նախագահ Ասադին տրամադրվող աջակցությամբ
Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես հրավիրել է Իրանի իշխանություններին մասնակցելու Շվեյցարիայում չորեքշաբթի օրը Սիրիայում խաղաղություն հաստատելու հարցի շուրջ կայանալիք համաժողովին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կարծիքով, Իրանը «պետք է Սիրիայի շուրջ լուծման մասը կազմի»:
Բան Կի-մունի համաձայն, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հավաստիացրել է իրեն, որ Իրանը հասկանում է Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների հիմքում ընկած սկզբունքները:
Իրանը երկար ժամանակ մերժում էր 2012 թվականին անցկացված խաղաղության միջազգային համաժողովի ընթացքում նախանշված նպատակները, քանի որ Սիրիայում ժամանակավոր կառավարության կազմում ըստ էության կարող է չընդգրկվել Սիրիայի նախագահ, Իրանի հիմնական դաշնակից Բաշար ալ-Ասադը:
Սիրիայի իշխանությունների մեկ այլ դաշնակիցը՝ Ռուսաստանը, նույնպես հորդորել է ընդգրկել Իրանին Ժնևում կայանալիք խաղաղության բանակցություններում:
Սիրիայի ընդդիմության հիմնական «Սիրիայի ազգային դաշինք» կազմակերպությունը սակայն չի ցանկանում, որ Իրանը մասնակցի խաղաղության բանակցություններին՝ «Twitter»-ի իր էջում նշելով, որ դուրս կգա բանակցություններից, եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետ չվերցնի իր հրավերը:
ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, Միացյալ Նահանգները «խիստ մտահոգված է մնում» Իրանի կողմից Սիրիայի նախագահ Ասադին տրամադրվող աջակցությամբ:
Արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի կողմից տարածված հայտարարության համաձայն, «Իրանը պետք է հրապարակավ ընդունի Սիրիայի շուրջ խաղաղության համաժողովի նպատակները, հակառակ դեպքում հրավերը հետ է վերցվելու»: