ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014 թվականի նստաշրջանի ընթացքում Հայաստանը երեք տարով` 2014-ից 2016 թվականներն, ընտրվել է գործադիր խորհրդի անդամ
Նյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014 թվականի նստաշրջանի ընթացքում Հայաստանը երեք տարով` 2014-ից 2016 թվականներն, ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:
ՄԱԿ-ի կարևորագույն կառույցներից մեկի՝ ՄԱԶԾ-ի, հիմնական գործառույթներից են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից մշակված քաղաքականության իրականացումը, ՄԱԿ-ի հիմնադրամների ու ծրագրերի գործունեության ուսումնասիրումը, անդամ պետություններում իրականացվող ծրագրի հաստատումը, նոր ծրագրային նախաձեռնությունների խրախուսումը: ՄԱԶԾ-ը բաղկացած է 36 անդամներից:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնել է Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև Հայաստանի կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:
«Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշել է կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների և կանանց առաջխաղացման հարցերի կարևորությունը, որոնք հանդիսանալու են 2015 թվականից հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։ Նա կարևորեց նաև հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն իր ելույթում նշել է, որ Հայաստանում ներկայումս իրականացնում են երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին ու զարգացման կարիքներին։