Ընդդիմությունը շաբաթ օրը հերքել է իշխանությունների կողմից պատանդ պահելու մասին հնչեցված մեղադրանքները
Ուկրաինայի իշխանությունները զգուշացրել են հակակառավարական ցուցարարներին, որ իրենց վերահսկողության տակ գտնվող Կիևի քաղաքապետարանի շենքում որպես պատանդ պահվող ոստիկանության երկու ծառայողներին ազատ չարձակելու դեպքում վերջիններիս ազատ արձակման համար ոստիկանությունը կդիմի վճռական գործողությունների:
Ընդդիմությունը շաբաթ օրը հերքել է իշխանությունների կողմից պատանդ պահելու մասին հնչեցված մեղադրանքները:
Երկրում իշխանության և ընդդիմության միջև լարված իրավիճակ է պահպանվում նույնիսկ այն բանից հետո, երբ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնվել էր փոփոխություններ իրականացնել կառավարության կազմում, ինչպես նաև վերջերս ընդունված՝ հավաքների ազատությունը սահմանափակող նոր օրենքներում:
Այս մասին հայտարարությունը տարածելուց ժամեր անց սակայն Կիևի կենտրոնում զայրացած ցուցարարները կրկին սկսել էին դյուրավառ հեղուկով լցված շշեր նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ովքեր արձագանքել էին՝ կիրառելով արցունքաբեր գազ:
Նախագահ Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ բանակցությունները նախատեսվում էր շարունակել շաբաթ և կիրակի օրերի ընթացքում, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի ազդեցություն կունենան բախումների վերսկսումն այս բանակցությունների վրա:
Հակակառավարական ուժերը, բացի այդ, գրավել են կառավարական շենքերն Ուկրաինայի արևմտյան մասում գտնվող առնվազն վեց շրջանային կենտրոններում: Ականատեսների համաձայն, բողոքի շարժման մեջ ըստ էության ներթափանցել են ծայրահեղ աջակողմյան «Պրավիյ սեկտոր» անունը կրող ազգայնական դաշինքի զինյալները, որոնց ներկայության դեմ պայքար են մղում ինչպես ընդդիմության հիմնական կազմակերպությունները, այնպես էլ կառավարությունը: