Վարչապետի համաձայն, հնարավոր է, որ կառավարությունն այլընտրանք չունենա
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը զգուշացրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին այն մասին, որ երկրի իշխանությունները կարող են ստիպված լինել ուժ կիրառել նրանց նկատմամբ:
Այս մասին հայտարարությամբ Ուկրաինայի վարչապետը հանդես է եկել Ռուսաստանի «Ռոսիյա 24» հեռուստաալիքին տրված հարցազրույցում: Վարչապետ Ազարովի համաձայն, եթե «սադրիչները» չդադարեցնեն բախումների հրահրումը, իշխանությունները կարող է այլընտրանք չունենան:
Ուկրաինայի վարչապետը հույս է հայտնել, որ բազմաթիվ հարցեր հնարավոր կլինի կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ:
Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը պատրաստ է հանդիպել ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել էր, թե «իրավիճակն Ուկրաինայում դուրս է գալիս վերահսկողությունից»:
«Այժմ տեղի են ունենում ջարդեր, ոստիկանության ծառայողների դեմ ուղղված հարձակումներ, հրկիզումներ, կիրառվում է դյուրավառ հեղուկ, պայթուցիկ սարքեր: Սարսափելի է: Այն միանգամայն խախտում է Եվրոպական բոլոր նորմերը», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Արտգործնախարար Լավրովը, բացի այդ, շեշտել է, թե Մոսկվան «անում է ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար»՝ առանց միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին:
ԱՄՆ-ի Հեռարձակման կառավարիչների խորհուրդը, որի կազմում գործում են բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ամերիկայի Ձայն»-ը, իր զայրույթն է արտահայտել Կիևում ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների ուղղությամբ իրականացված դաժան հարձակման կապակցությամբ, որի հետևանքով վնասվածքներ են ստացել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Դմիտրո Բարկարն ու օպերատոր Իհոր Իսխակովը: