Ուկրաինան պահանջում է 27,5 միլիարդ դոլար՝ Եվրամիության վերաբերյալ որոշումը վերանայելու համար

Երկրի վարչապետ Միկոլա Ազարովը նշել է, որ սա այն գումարն է, որը Ուկրաինան կկորցնի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մասին որոշման վերանայումը Ուկրաինայի համար կհանգեցնի 20 միլիարդ եվրոյի՝ 27,5 միլիարդ դոլարի կորուստների:

Այս մասին հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել երկրի վարչապետ Միկոլա Ազարովը, որի համաձայն Ուկրաինայի իշխանություններն առաջարկել են Եվրահանձնաժողովին վերանայել, թե ինչ պայմաններում կաշխատի երկրի տնտեսությունը՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում:

«Մենք առաջարկում ենք լուծել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Որոշվել է մոտավոր ծավալը՝ 20 միլիարդ եվրո», - ասել է Ուկրաինայի վարչապետը:

Ազարովը շեշտել է, որ խոսքը գնում է ոչ թե Եվրոպայի բյուջեից անվերադարձ օգնության, այլ փոխադարձ շահութաբեր նախագծերում Եվրամիության մասնակցության մասին, այդ թվում՝ երկրի տրանսպորտային համակարգում ներդրումների և Եվրոպան Հարավային Կովկասի երկրների հետ միացնող տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին:

Ուկրաինայի վարչապետի համաձայն, 20 միլիարդ եվրոն այն գումարն է, որը երկիրը կկորցնի՝ Եվրամիության հետ ասոցացման դեպքում Ռուսաստանի հետ պայմանագրերը խզելուց:

Նա նշել է, որ «Ուկրաինայի կառավարությունը, ինչպես նաև նրանք, ովքեր դուրս են եկել «Եվրոմայդան», կողմ են հանդես են գալիս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրման, սակայն Ուկրաինայի տնտեսության կորուստներն անհրաժեշտ է վերականգնել»: