Վարչապետ Յացենյուկը խոստացել է Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսախոս բնակիչներին, որ ոչ ոք իրավունք չի ունենալու սահմանափակել ռուսաց լեզվի կիրառումն ու այս լեզվով Ուկրաինայում խոսելու իրավունքը
Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարը տարածաշրջանային առաջնորդներին և ռուսաստանամետ ցուցարարներին առաջարկել է գալ փոխզիջման այն բանից հետո, երբ լրացել է Դոնեցկում պետական մարմիններից մեկի գրավված շենքն ազատ արձակելու վերջնաժամկետը:
Վարչապետ Արսենիյ Յացենյուկը և Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն ուրբաթ օրը Դոնեցկ քաղաքում հանդիպում են ունեցել Ուկրաինայի մարզային ղեկավարների և քաղաքապետների, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում մեծ ազդեցություն ունեցող այլ անձանց հետ, այդ թվում՝ Ռինատ Ախմետովի հետ, որը համարվում է Ուկրաինայի ամենահարուստ մարդը:
Երկրի գործող վարչապետն ասել է, որ ինքը սատարում է Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման նպատակով երկրի սահմանադրության և օրենքների մեջ փոփոխությունների կատարումը: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ Ուկրաինայի մարզպետներն ու նրանց վարչակազմն այլևս չեն նշանակվի երկրի կենտրոնական կառավարության կողմից: Տարածաշրջաններում կթույլատրվի նաև հանրաքվեների անցկացումը:
Վարչապետ Յացենյուկը, բացի այդ, անդրադարձել է Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսախոս բնակիչների մտահոգություններին՝ խոստանալով վերջիններիս, որ ոչ ոք իրավունք չի ունենալու սահմանափակել ռուսաց լեզվի կիրառումն ու այս լեզվով Ուկրաինայում խոսելու իրավունքը:
Ուկրաինայի ժամանակավոր վարչապետը վստահություն է հայտնել, որ երկրում ստեղծված լարվածությունը հնարավոր կլինի նվազեցնել:
«Կենտրոնական կառավարությունը ոչ միայն պատրաստ է տարածաշրջանների հետ երկխոսության, այլև պատրաստ է կատարելու մեր երկրի բոլոր քաղաքացիների օրինական պահանջներն ու ցանկությունները: Փոփոխված սահմանադրության շրջանակներում մենք կկարողանանք բավարարել յուրաքանչյուր տարածաշրջանի կողմից ներկայացվող հստակ պահանջները», - ասել է վարչապետ Յացենյուկը: