Դոնեցկից դեպի հյուսիս գտնվող՝ 300 հազար բնակիչ ունեցող Գորլովկայի քաղաքապետարանի և ոստիկանության բաժանմունքի գրոհն իրականացվել է առանց տեղի ոստիկանության ուժերի կողմից գրեթե որևէ դիմադրության
Ռուսաստանամետ անջատողականները գրավել են Ուկրաինայի արևելյան Դոնեցկի մարզում գտնվող Գորլովկա քաղաքի վարչական շենքերը, և այս գործողություններն իրականացվել են՝ առանց տեղի ոստիկանության ուժերի կողմից գրեթե որևէ դիմադրության:
Ռուսաստանամետ անջատողականները ոստիկանության տեղական բաժանմունքն արգելափակել էին այս ամիս ավելի վաղ:
Դոնեցկից դեպի հյուսիս գտնվող՝ 300 հազար բնակիչ ունեցող Գորլովկայի քաղաքապետարանի և ոստիկանության բաժանմունքի գրոհը և դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելը սակայն իրականացվել է չորեքշաբթի օրը:
Գորլովկայում տեղի ունեցած իրադարձությունների նախօրեին ավելի քան 3 հազար ռուսաստանամետ անջատողական գրոհել և վերահսկողություն էր հաստատել Ուկրաինայի արևելյան Լուգանսկ քաղաքի մարզպետարանի նկատմամբ:
Ականատեսների համաձայն, Լուգանսկ քաղաքում մարզպետարանի գրոհը մեկնարկել էին մետաղյա ձողերով զինված մոտ 20 երիտասարդ, իսկ գրոհի մնացած մասնակիցները սպասում էին դրսում՝ շենք մուտք գործելու հնարավորության:
Լուգանսկի քաղաքապետարանի գրոհի ընթացքում տեղի ոստիկանության ուժերը որևէ դիմադրություն չէին ցուցաբերել մարզպետարանի գրոհի մասնակիցներին:
Ռուսաստանամետ զինյալները երեք շաբաթ առաջ էին վերահսկողություն հաստատել 465 հազար բնակիչ ունեցող Լուգանսկում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության մասնաշենքի նկատմամբ: