Ուկրաինայի անվտանգության ուժերի հաղորդագրության համաձայն, ձերբակալված դիվանագետը Ռուսաստանի հետախուզական ծառայության աշխատող է, որը հետախուզական տվյալներ էր հավաքում «Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական և քաղաքական համագործակցության վերաբերյալ»
Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են երկրից վտարել Ռուսաստանի ռազմական կցորդին՝ նշելով, որ ձերբակալել են վերջինիս հանցագործության կատարման վայրում այն ժամանակ, երբ նա գաղտնի տեղեկություններ էր ստանում ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի համագործակցության մասին:
Ուկրաինայի արտգործնախարարության համաձայն, Ռուսաստանի ռազմական կցորդը «անցանկալի անձ» է հայտարարվել:
Երկրի անվտանգության ուժերն իրենց հերթին տեղեկացրել են, որ ձերբակալված դիվանագետը Ռուսաստանի հետախուզական ծառայության աշխատող է, որը հետախուզական տվյալներ էր հավաքում «Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական և քաղաքական համագործակցության վերաբերյալ»:
«Նա ձերբակալվել է հանցագործության կատարման վայրում ապրիլի 30-ին՝ իր աղբյուրներից գաղտնի նյութեր ստանալու ժամանակ», - ասել է Ուկրաինայի անվտանգության ուժերի խոսնակ Մարինա Օստապենկոն, որի համաձայն որպես գաղտնի տեղեկությունները Ռուսաստանի դիվանագետին փոխանցելու աղբյուր հանդես է եկել Ուկրաինայի զինված ուժերի գնդապետի կոչում ունեցող ծառայողներից մեկը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, թե «հիմնական խնդիրներ են մնում Ուկրաինայի զինված ուժերը երկրի հարավային շրջաններից դուրսբերումը, բռնությունների դադարեցումն ու երկրում ազգային երկխոսության սկիզբը»:
Կրեմլի հաղորդագրության համաձայն, Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ անցկացված հեռախոսազրույցում վերջինս դիմել էր Պուտինի օգնությանը՝ Ուկրաինայում ռուսաստանամետ զինյալների կողմից ԵԱՀԿ-ի կալանավորված դիտորդներին ազատ արձակելու հարցում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս ընթացքում Պերու կատարվող այցելության ժամանակ կոչ է արել բանակցություններ մեկնարկել Կիևի և Ուկրաինայի հարավ-արևելքում գործող անջատողականների միջև: