Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում ինքնասպան ահաբեկիչների հարձակման երկուշաբթի օրը ենթարկվել է կառավարական հաստատությունների համալիրը, որից մի քանի ժամ անց ինքնասպանների հարձակում է իրականացվել Հելմանդ հարավային նահանգում՝ ոստիկանության ստորաբաժանման ուղղությամբ:
Երկրի իշխանությունների համաձայն, Հերաթ նահանգում պետական հաստատությունների համալիրի մոտակայքում կանգնեցված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ:
Մեքենայում գտնվող ինքնասպան ահաբեկիչները պայթյունն իրականացրել են այն ժամանակ, երբ ոստիկանության ծառայողները հրամայել են նրանց մեքենան կանգնեցնել համալիրի մուտք դարպասի մոտ:
Այս հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել 22 մարդ:
Ոստիկանության առնվազն ութ աշխատող զոհվել է Հելմանդ նահանգի Մուսա Քալա շրջանում, որտեղ ինքնասպան երեք ահաբեկիչ գրոհել էին ոստիկանության ստորաբաժանումը:
Ոստիկանության ծառայողները կրակ էին բացել գրոհայինների ուղղությամբ՝ սպանելով նրանցից մեկին, սակայն երկուսին հաջողվել է գործարկել պայթուցիկը:
Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակումների համար: