Պայթյունները տեղի են ունեցել հիմնականում քրիստոնյաներով և դրուզներով բնակեցված Ջերմանա թաղամասում
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում պայթուցիկով բեռնված մեքենաների զույգ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ:
Սիրիայի ակտիվիստների համաձայն, չորեքշաբթի օրը պայթյունները տեղի են ունեցել Դամասկոսի հիմնականում քրիստոնյաներով և դրուզներով բնակեցված Ջերմանա թաղամասում:
Պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հարձակումն իրականացվել է «ահաբեկիչների» կողմից:
Սիրիայի ակտիվիստները նախօրեին հայտնել էին երկրի զինված ուժերի ռազմական օդանավերի կողմից հյուսիսային Իդլիբ քաղաքի մոտակայքում գտնվող գործարաններից մեկի ուղղությամբ հարված հասցնելու մասին:
Ակտիվիստների համաձայն, երեքշաբթի օրը ձիթապտղի յուղի գործարանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 20, վնասվածքներ ստացել՝ մեկ տասնյակից ավելի մարդ:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, երկրում անցյալ տարվա մարտ ամսից նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբության բռնկման ժամանակից զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: