Թուրքիայի դատարանը կարգադրել է ազատ արձակել քուրդ օրենսդիրներին

Ազգությամբ քուրդ օրենսդիրների ազատ արձակումը, ըստ էության, կնպաստի Անկարայի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» միջև խաղաղության բանակցություններին նոր թափ հաղորդելուն
Թուրքիայի դատարանը կարգադրել է ազատ արձակել քուրդ երեք օրենսդրի, որոնք մեղադրվում էին զինյալների հետ կապեր ունենալու մեջ:

Դատարանի որոշումը, որոշ կարծիքների համաձայն, կարող է խթան հանդիսանալ խաղաղության գործընթացի համար, ընդունվել է՝ ի պատասխան Թուրքիայում իրականացվող դատավարությունների ընթացքում մեղադրյալներին երկարատև ազատազրկման ենթարկելու վերաբերյալ Եվրամիության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցված քննադատության:

Դիարբերքիր (Տիգրանակերտ) հարավ-արևելյան քաղաքի դատարանն կայացրել է քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ օրենսդիրներ Սելմա Իրմաքանդին և Ֆայսալ Սարիյիլդիզին, ինչպես նաև անկախ օրենսդիր Քեմալ Աքթաշին ազատ արձակելու մասին:

Դիարբեքիրի դատարանի որոշումից առաջ Թուրքիայի սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ նրանց բանտարկությունն անօրինական է՝ վերջիններիս կողմից ընտրովի պաշտոններ զբաղեցնելու պատճառով:

Դիարբեքիրի դատարանն ուրբաթ օրը ազատ է արձակել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ օրենսդիրներ Գյուլսեր Յիլդիրիմին և Իբրահիմ Այհանին, որոնք 2011 թվականին էին ընտրվել Թուրքիայի խորհրդարան, ապա մի քանի տարի պահվ են նախադատական ազատազրկման մեջ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ապստամբներին աջակցություն տրամադրելու մեղադրանքներով:

Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ քուրդ հինգ օրենսդրի ազատ արձակումից հետո նրանք կարող են խորհրդարանական երդում ընդունել, ինչը, ըստ էության, կնպաստի Անկարայի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» միջև խաղաղության բանակցություններին նոր թափ հաղորդելուն: