Թուրքիայի կառավարությունը հայտնել է պետական դպրոցներում քրդերենի ուսումնասիրությունը ընտրովի առարկա դրաձնելու ծրագրերի մասին:
Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով Թուրքիայի խորհրդարանում, որպես «պատմական քայլ» է գնահատել այս ծրագրերը, քանի որ քրդերենի դասավանդումը դպրոցներում նախկինում դատապարտված է եղել:
Էրդողանի կառավարության վրա քրդերենի նկատմամբ սահմանափակումները դադարեցնելու հարցում ճնշում է գործադրվում Եվրոպական Միության կողմից` ԵՄ-ին միանալու գործընթացի շրջանակներում:
Հիմնականում քրդերով բնակեցված Թուրքիայի հարավ-արևմտյան շրջանների առաջնորդները տեղական ավելի մեծ ինքնավարության, ինչպես նաև կյանքի բոլոր ոլորտներում քրդերենի օգտագործման կոչերով են հադես գալիս:
Թուրքիայի իշխանություներն արդեն իսկ թույլատրել են քրդերենն օգտագործել որոշ կազմակերպություններում, ինչպես նաև հեռուստատությամբ:
Դիարբեքիր հարավ-արևմտյան քաղաքում տեղական կառավարությանը պատկանող բոլոր շենքերում, ինչպես նաև ճանապարային բոլոր նշանների վրա օգտագործվում են թուրքերենն ու քրդերենը: