Թուրքիայի նախագահ. «Եգիպտոսում բռնություններն անընդունելի են»

«Խաղաղ բնակիչների, ցույցեր անցկացնող մարդկանց դեմ ուղղված զենքի կիրառմամբ միջամտությունը միանգամայն անընդունելի է»
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, չորեքշաբթի օրը, անդրադառնալով Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից Կահիրեում տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակից ցուցարարների դեմ զենքի կիրառմամբ իրականացված միջամտությանը, «միանգամայն անընդունելի է» անվանել նման գործողությունները:

«Խաղաղ բնակիչների, ցույցեր անցկացնող մարդկանց դեմ ուղղված զենքի կիրառմամբ միջամտությունը միանգամայն անընդունելի է», - ասել է Գյուլը՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Թուրքիան Եգիպտոսում զինված ուժերի կողմից իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիին պաշտոնանկ անելուց հետո խիստ քննադատության է ենթարկել այս երկրում տեղի ունեցած իրադարձությունները՝ «անընդունելի հեղաշրջում» անվանելով դրանք: