Թուրքիայում բանտից փախուստ են կատարել Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ

Բանտից փախուստի է դիմել կազմակերպության 18 անդամ
Քրդստանի աշխատավորական կուսակցության 18 անդամ փախուստ է կատարել Թուրքիայի արևմտյան Բինգյոլ նահանգում գտնվող բանտից:

Այս մասին հաղորդել է «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում՝ փախուստի դիմած կալանավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քրդստանի աշխատավորական կուսակցության կալանավորված անդամները փախուստն իրականացրել են իրենց կողմից փորված 80-մետրանոց թունելի միջոցով: Թունելը տանում է կալանավայրի պատերից դուրս, որտեղ, ըստ ոստիկանության, փախուստի դիմած կալանավորներին սպասում էին իրենց օգնություն տրամադրած անձինք:

Դեպքի վայր, ըստ պարբերականի ժամանել են Թուրքիայի արդարադատության նախարարը:

Իշխանությունների համաձայն, փախուստը նախապատրաստելու համար կալանավորներին պահանջվել է մոտ մեկ տարի:

Հիշեցնենք, որ քուրդ ապստամբներն այս ամսվա սկզբին հայտնել էին իրենց մարտիկներին Թուրքիայի տարածքից դուրսբերումը դադարեցնելու մասին՝ մեղադրելով Թուրքիայի կառավարությունը բարեփոխումներ չիրականացնելու մեջ:

Քուրդ ապստամբների դուրսբերումը կազմում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև կնքված խաղաղության պայմանագրի մասերից մեկը և ուղղված է արդեն 30 տարի շարունակվող հակամարտության կարգավորման:

Թուրքիայից քուրդ ապստամբներին դուրս բերելու վերջին փորձի ժամանակ, որն իրականացվել էր 1999 թվականին, ապստամբները ծանր կորուստներ էին կրել Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների հետևանքով: