Թուրքիան վերաբացել է դեսպանությունը Լիբիայում

Թուրքիան վերաբացել է դեսպանությունը Լիբիայում

Թուրքիան ուրբաթ օրը վերաբացել է իր դեսպանությունը Լիբիայում, ինչի նպատակով Թուրքիայի դիվանագիտական աշխատողների մի խումբ՝ Լիբիայում նորանշանակ դեսպան Ալի Քեմալ Այդինի գլխավորությամբ հինգշաբթի օրը ժամանել է Թունիս, որտեղից ուղևորվել է Տրիպոլի՝ աշխատանքը սկսելու նպատակով:

Աշխարհի բազմաթիվ պետությունների, ներառյալ ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հինգշաբթի օրը հանդիպել են Փարիզում, որտեղ անցկացված խորհրդաժողովի ընթացքում Լիբիայի անցումային կառավարությանը խոստացել են տրամադրել 15 միլիարդ դոլարի չափով ֆինանսական և մարդասիրական օժանդակություն: Նրանք խոստացել են նաև շարունակել այս երկրում իրականացվող ռազմական գործողություններն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հավելելով, որ շեշտադրումն այժմ պետք է դրվի երկրի վերականգման ուղղված ջանքերի վրա:

Աշխարհի մի շարք պետություններ, ներառյալ Ռումինիան ու Ռուսաստանը, վերջերս որպես Լիբիայի լեգիտիմ իշխանություն են ճանաչել այս երկրի Անցումային ազգային խորհուրդը: Հիշեցնենք, որ Մոսկվան նախկինում դեմ էր արտահայտվում Լիբիայում ծավալված հակամարտության ՆԱՏՕ-ի միջամտությունը:

Լիբիայի անցումային կառավարության պաշտոնյաները «իրականությունից կտրված» են անվանել Մուամար Քադաֆիին, որը վերջերս տարածված ձայնային ուղերձում դիմել է իր աջակիցներին՝ հորդորելով շարունակել պայքարը: Անցումային ազգային խորհրդի խոսնակ, գնդապետ Ահմադ Բանին ասել է, որ Քադաֆին որևէ կապ չունի Լիբիայի բնակչության հետ և մեղադրել է վերջինիս երկրից փախուստի դիմելու փորձեր կատարելու մեջ:

Ապստամբների խորհրդի խոսնակն ասել է նաև, որ Քադաֆիի ծնադայր՝ Սիրթ քաղաքը գրավելիս ընդդիմադիր ուժերը ցանկանում են խուսափել արյունահեղությունից, սակայն «պատրաստ և ունակ են վճռորոշ մարտի», եթե Քադաֆիի կողմնակիցները չհանձնվեն հաջորդ շաբաթվա ընթացքում: