Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալությունը հայտնում է, որ հինգշաբթի օրը Վան գավառում քուրդ ապստամբների տեղադրած ականի պայթունի արդյունքում զոհվել է թուրք մեկ զինվոր մեկ ուրիշն էլ վիրավորվել է։
Գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյունը արձանագրվել է Գուրփինար քաղաքի մոտ եւ, որ պայթյունի հետեւում կանգնած է Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը։
Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը պայքարում է հարավարեւելյան Թուրքիայում քրդերի ինքնավարության համար ։
Չորեքշաբթի օրը իր ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Վեքդի Գոնուլը հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը ծրագրում է կազմել հատուկ վերապատրաստված ռազմական ուժեր՝ Իրաքի սահմանային հատվածում քուրդ ապստամբների դեմ պայքարելու համար։
Քրդստանի Աշխատավորական կուսակցության շուրջ 3,500 զինյալներ տեղակայված են Իրաքի հյուսիսային սահմանում, որտեղից եւ հարձակումներ են գործում թուրքական կողմի վրա։