Թուրքիան պահանջում է անկախ հետաքննություն

Իսրայելի նավերի վրա հարձակումը որակվում է որպես միջազգային իրավունքի խախտում

Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է Իսրայելի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում երկկողմ հարաբերությունների վերանայման խնդիրը, Գազայի հատվածին հումանիտար օգնություն տեղափոխող նավերի վրա հարձակումից հետո:

Մինչ այս, Թուրքիայի օրենսդիրները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ Իսրայելի գործողությունները որակում են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի սկզբունքների խախտում:

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է իր երկրի պահանջը` միջադեպի վերաբերյալ անաչառ միջազգային հետաքննություն իրականացնելու վերաբերյալ, մինչդեռ Միացյալ Նահանգները կողմնակից է Իսրայելի կողմից խնդրի շուրջ ներքին հետաքննությամբ բավարարվելուն:

Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից նավերի վրա իրականացված հարձակման արդյունքում Թուրքիայի 4 քաղաքացիներ են զոհվել: