«Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գերազանցել է իր իշխանությունն ու պարտականությունները՝ ընդունելով հապճեպ և ոչ արհեստավարժ պատրաստված անլուրջ բանաձև». Թուրքիայի արգործնախարարություն
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևի ընդունումը՝ զգուշացնելով Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ բանաձևը օրենսդրական օրակարգում ընդգրկելը կարող է վնաս հասցնել երկկողմանի հարաբերություններին:
«Կարևոր է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն օրենսդրական օրակարգում չընդգրկի այս բանաձևը կամ նման բանաձևեր, և ոչ կառուցողական նախաձեռնություններով երկկողմանի հարաբերություններին վնաս հասցնելու փոխարեն ջանքեր գործադրի՝ ամրապնդելու համար մեր պատմական դաշինքն ու գործընկերությունը, որն առավել մեծ կարևորություն ունի ներկայիս հանգամանքներում», - ասված է Թուրքիայի մամուլում հրապարակված արտգործնախարարության կողմից ապրիլի 11-ին տարածված գրավոր հաղորդագրության մեջ:
«Դատապարտում ենք կողմնակալ և իրավական հիմքեր չունեցող այս նախաձեռնությունն առաջ քաշողներին», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, որտեղ ասված է նաև, թե «Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գերազանցել է իր իշխանությունն ու պարտականությունները՝ ընդունելով հապճեպ և ոչ արհեստավարժ պատրաստված անլուրջ բանաձև»:
Թուրքիայի լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակվել են հաղորդագրություններ, որոնք համաձայն այս երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զրուցել էր ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի հետ և քննարկել Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի Սենատ ներկայացրած բանաձևը:
Արտգործնախարար Դավութօղլուն լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, թե չի ակնարկում, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կամ վերջինիս վարչակազմն այս բանաձևի կապակցությամբ ձեռնարկեն որևէ քայլեր, որոնք «անհանգստացնեն Թուրքիային»:
Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Արմենիան Ռեփորթեր» պարբերականում հրապարակված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը քվեարկության ներկայացնելուց առաջ երկու փոփոխություն է մտցրել բանաձևի սկզբնական տեքստում՝ այնտեղից հեռացնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելուն ուղղված և Հայաստանի նկատմամբ թշնամանքի քաղաքականության մասին հիշատակումները:
«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իր կողմից բացեիբաց դեմ չի արտահայտվել այս բանաձևին», - նշում է «Արմենիան Ռեփորթեր»-ը: