Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պնդում է, որ ռմբակոծության հետ որևէ առնչություն չունի

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պնդում է, որ ռմբակոծության հետ որևէ առնչություն չունի

Ստամբուլի կենտրոնում իրականացված պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 32 մարդ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությանը սատարող «Firat» լրատվական գործակալության փոխանցմամբ, տասնյակ տարիներ հիմնականում քրդերով բնակեցված Թուրքիայի հարավ-արևելյան մասի անկախանալու համար պայքարող խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի կուսակցությունը որևէ առնչություն չունի կիրակի օրը ինքնասպանի կողմից իրականացված ռմբակոծության հետ:

Ինքնասպանի թիրախը ոստիկաններով լի ավտոբուսն էր, սակայն վնասվածքներ ստացածների մոտավորապես կեսը քաղաքացիական անձինք են, որոնցից մի քանիսի ստացած վնասվածքները բավականին լուրջ են:

Ստամբուլի անվտանգության ուժերի ղեկավարն ասել է, որ ռմբակոծության առնչությամբ պետական մարմիններն հետաքննություն են անցկացնում:

Ռմբակոծության համար որևէ խումբ դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: