Թուրքիայում ընտրություններից առաջ կրճատվում են ազատությունները

Riot police force a gate to enter the headquarters of opposition television stations and newspapers in Istanbul, Turkey, Oct. 28, 2015.

Թուրքիայում կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Նախագահ Էրդողանը փորձում է իրեն ներկայացնել իբրև իսլամական աշխարհի պաշտպան ու հովանավորող՝ փորձելով վերադարձնել Օսմանյան կայսրության շուքը:

Ստամբուլի աշխատավորական դասակարգի փողոցներում՝ պահպանողական Քյասիմփաշա թաղում է, որ թրծվել է Թուրքիայի ապագա իշխանավորը. Յասար Այհանը և մինչ այդ նրա հայրը եղել են Էրդողանի վարսավիրները այստեղ: «Մենք նույն գյուղից ենք, ինչ հարգարժան նախագահը, ում ես սրտանց սիրում եմ», ասում է նա:

Թուրքիայի ղեկավարը հաճախ չէ, որ այցելություններ է կատարում, սակայն երբեք չի կորցրել կապը իր արմատների հետ. «Այն օրերին մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ նա մի օր նախագահ է դառնալու: Ենթադրում էինք, որ քաղաքապետ, վարչապետ, սակայն նախագահ՝ երբեք», - ասում է վարսավիր Այհանը:

"Էրդողանը մի ժամանակ այս փողոցում հաց է վաճառել: Այս փողոցներն են, որ նրան դարձրել են կարծրասիրտ. «էրդողանը միշտ փողոցային կռիվների մասնակից էր: Նրա քաղաքական ոճը նույնպես կոպիտ, մկանային, ու մարտական է»,- ասում է Ֆադի Հաքուրան` Չաթամ Հաուզ կենտրոնից:

Էրդողանը ծավալուն ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնեց, ինչպես նոր մետրոյի կայարանների ու գծերի կառուցումը, Բոսֆորի վրայով, կամուրջների ու հների վրայով` նոր գծերի անցկացումը: Տնտեսությունը շեշտակի վերելք ապրեց նրա կառավարման տարիներին՝ միջինը ինը տոկոս աճի ցուցանիշ ունենալով: Սակայն այդ աճի ցուցանիշների անկմանը զուգահեռ, նրան աջակցողների թիվը կրճատվեց և քննադատները նշում են, որ Էրդողանը ավելի քիչ հանդուրժող դարձավ քննադատությունների ու հատկապես լրատվամիջոցների նկատմամբ:

2013 թվականի ամռանից սահմանափակումներ մտցվեցին Թվիթերի և այլ սոցիալական ցանցերի համար: Սակայն համացանցի ու լրատվամիջոցների սահմանափակումները մեծապես աճեցին 2015 թվականին: Թվիթերում տեղադրված նյութերը հանելու պահանջով դատական որոշումների 92 տոկոսը Թուրքիայում է երևան եկել: 2015 թվականի մայիսին այդ երկրում փակվել կամ հեռարձակման արգելքի է ենթարկվել ավելի քան 80 000 կայք: Անցյալ ամիս Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության համաձայն. «Գրաքննությունը այդ երկրում դառնում է լայնորեն տարածված երևույթ, մինչ անվտանգային միջավայրը շարունակում է վատթարանալ քաղաքական ճգնաժամի պայմաններում»:

Սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին ստուգումների արգելափակումների ու լայնածավալ խուզարկությունների են ենթարկվել երկրի մի շարք մեծ և փոքր լրատվական կազմակերպություններ, այդ թվում` Իփեք Քոզա միավորումը:

Ամեն ինչ շարժվում է նոյեմբերի 1-ի ընտրություններին ընդառաջ: