Էրդողանը, հանդես գալով լրագրողների առջև, ասել է, թե իր կառավարությունը «պայքարում է՝ Թուրքիան աշխարհի ամենահզոր տասը պետություններից մեկը դարձնելու ուղղությամբ, մինչդեռ որոշ անձինք ներգրավված են մեր արագ աճը դադարեցնելու ուղղությամբ իրականցվող գործողությունների մեջ»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, կաշառակերության հետաքննությունը, որի ընթացքում ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի կասկածյալ, իր վարչակազմի դեմ ուղղված «կեղտոտ գործողություն է», որն անմիջական կապ ունի այս տարվա ամռանը երկրում անցկացված հակակառավարական ցույցերի հետ:
Վարչապետ Էրդողանն այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ նախօրեին երկրի ոստիկանությունը խուզարկել է վարչապետի հետ մոտ հարաբերություններ ունեցող մի քանի գործարարի գրասենյակները և ձերբակալել պետական մի քանի պաշտոնյայի, որոնց թվում են Թուրքիայի կառավարության մի քանի անդամի որդիները:
Երկրում կաշառակերության դեմ ուղղված այս գործողությունները դարձել են ամենամասշտաբայինը 2002 թվականից:
Թուրքիայի վարչապետը չորեքշաբթի օրն ասել է, թե Ստամբուլի ոստիկանության բարձրաստիճան հինգ ծառայող հեռացվել է պաշտոնից՝ ծառայողական լիազորությունները գերազանցելու համար, և որ նման հեռացումներ կարող են սպասվել նաև այլ քաղաքներում:
Թուրքիայի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, երկրի պետական «Հալքբանկ» բանկի ղեկավար Սուլեյման Ասլանի տան խուզարկման ընթացքում հայտնաբերվել էր 4,5 միլիոն դոլարի կանխիկ գումար:
Խուզարկության են ենթարկվել նաև «Հալքբանկ»-ի գրասենյակները, ինչի արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի փոփ-աստղերից մեկի ամուսին, ադրբեջանցի գործարար Ռեզա Զառաբը:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչի համաձայն, ոստիկանության գործողությունների շրջանակում հարցաքննվել է 51 մարդ:
Ըստ հաղորդագրությունների, Ստամբուլում երեքշաբթի օրն իրականացված խուզարկություններն ու ձերբակալությունները վիճահարույց են, քանի որ Ստամբուլի դատախազը համակրում է Միացյալ Նահանգներից գործող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, որի կողմնակիցներն մեծ ազդեցություն են գործում Թուրքիայի քաղաքականության վրա և դատական մարմիններում:
Այդ իսկ պատճառով վարչապետ Էրդողանի մերձավորների շրջանում առաջացել են կասկածներ, որ կոռուպցիայի հետաքննությունը կարող է հակակառավարական դավադրություն լինել:
Թուրքիայի կառավարության և Գյուլիենի «Հիզմեթ» շարժման միջև հարաբերություններում վերջին մի քանի ամսվա ընթացքում ստեղծվել է լարվածություն՝ կառավարության կողմից թեստերին նախապատրաստելու ուսումնական կենտրոնների գործունեությունը դադարեցնելու ծրագրերի շուրջ, որոնց թվում են նաև Գյուլենին պատկանող ուսումնական կենտրոնները:
Էրդողանը, հանդես գալով լրագրողների առջև, ասել է, թե իր կառավարությունը «պայքարում է՝ Թուրքիան աշխարհի ամենահզոր տասը պետություններից մեկը դարձնելու ուղղությամբ, մինչդեռ որոշ անձինք ներգրավված են մեր արագ աճը դադարեցնելու ուղղությամբ իրականցվող գործողությունների մեջ»:
«Արտերկրում կան նման ուժեր, և նրանց հետևորդներն առկա են նաև երկրի ներսում», - ասել է Թուրքիայի վարչապետը: