Թուրքիան խորացնում է հարաբերություն-<br>ները Չինաստանի հետ

Թուրքիան խորացնում է հարաբերություն-<br>ները Չինաստանի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի օրը սկսել է իր մեկշաբաթյա այցը Չինաստան, որով ընդգծվում է անցումային տնտեսությամբ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն իր այցը սկսելու է Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգի Քաշգար և Ուրումչի քաղաքներից, որտեղ ապրում է Թուրքիայի հետ կրոնական ու մշակութային կապեր ունեցող Չինաստանի թուրքալեզու ույգուրների փոքրամասնությունը:

Պաշտոնական հաղորդագրթյունների համաձայն, Սինցզյան նահանգն այցելելուց հետո Դավութղլուն կիրակի օրն այցելելու է Շանհայում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի գործունեության եզրափակիչ օրը, որից հետո Թուրքիայի արտգործնախարարը մեկնելու է Պեկին` Չինաստանի իր պաշտոնակից Յան Չիեչիի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են հիմնականում միջազգային խնդիրները և երկկողմանի տնտեսական կապերը:

Չինաստան չորսօրյա այցով մեկնելու նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, որը բանակցություններ է վարելու Չինաստանի հանրային անվտանգության նախարար Մեն Ջիանժուի հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվելու են կազմակերպված հանցավորության, ապօրինի ներգաղթի, կիբեռ հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ուղիները: