Թուրքիան և Չինաստանը համատեղ կառուցելու են արագընթաց երկաթուղի:
Այս մասին հայտնել է Թուրքիայի պետական երկաթուղիների տնօրեն Սուլեյման Քարամանը` ասելով, որ ծրագրի իրականացման համար Չինաստանը Թուրքիային որպես վարկ տրամադրելու է շինարարությունն իրականացնելու համար պահանջվող 45 միլիարդ դոլար կազմող գումարի կեսը:
Ուրբաթ օրը նա ասել է, որ Չինաստանն օժանդակելու է ֆինանսավորել Ղարս և Էդրինե քաղաքների միջև նախատեսված երկաթգծի կառուցումը:
Այս նախագծի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է անցյալ շաբաթ: Պայմանագիրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Չինաստանի իր պաշտոնակից Վեն Ջիաբաոյի կողմից ստորագրված առևտրային ութ պայմանագրերից մեկն է:
Սուլեյման Քարամանը հայտնել է, որ մինչև 2023 թվականը Թուրքիայում նախատեսվում է կառուցել 6000 կիլոմետր արագընթաց և 4000 կիլոմետր սովորական գնացքների համար նախատեսված երկաթգծեր: