Վերլուծաբանները զգուշացնում են, որ հետաքննության ընթացքում կատարվող բացահայտումները միմիայն կավելացնեն միջազգային բանկերի և ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ արդեն իսկ ձևվորված կասկածները
Իրանի արտգործնախարարը շաբաթ օրը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որտեղ շարունակվում է պետության կողմից վերահսկվող բանկերից մեկի կողմից Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված՝ գնալով ավելի խորացող ճգնաժամը:
Այս մեղադրանքների պատճառով Անկարայի և իր կողմից վերահսկվող բանկերի նկատմամբ կարող է գործադրվել միջազգային առավել խիստ վերահսկողություն: Թուրքիայի բանկերը կարող են հայտնվել միջազգային առավել խիստ վերահսկողության տակ, հարցականի տակ է դրվում Թուրքիայի կողմից ապագայում միջազգային հանրության կողմից ֆինանսավորում և ներդրումներ ստանալու կարողությունը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի մեկօրյա այցը նպատակ է հետապնդում բարելավելու հարաբերությունները երկու պետությունների միջև: Զարիֆիի այցը սակայն կատարվում է այն ժամանակ, երբ Թուրքիայի ամենաակնառու պետական բանկերը հայտնվել են Իրանի ներգրավվածությամբ կաշառակերության խոշոր սկանդալի կիզակետում:
Թուրքիայի «Հալքբանկ» պետական բանկի գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը վերջերս ձերբակալվել էր՝ իր տանը կանխիկ խոշոր գումարներ հայտնաբերելուց հետո: Ըստ Թուրքիայի դատախազության, բանկերի հետ կապված սկանդալը կազմում է Թեհրանի կողմից միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու նպատակով միլիարդավոր դոլար ծավալով գումարների լվացման ուղղված դավադրության մասերից մեկը:
Վերլուծաբանների համաձայն, հետաքննությունը ստվեր է գցում Թուրքիայի ֆինանսական ամբողջ ոլորտի վրա:
«Հալքբանկ»-ի դեմ ուղղված մեղադրանքները, ըստ «Global Source Partners» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Աթիլա Եսիլադայի, նշանակում են, որ Թուրքիայի բանկային համակարգը լավ չի պաշտպանված կամ լավ չի վերահսկվում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նման գործողություններից:
Վերլուծաբանի համաձայն, քիչ է հավանական, որ Թուրքիային փոխառությունների տրամադրումը կվերսկսվի:
Ստամբուլի «Ֆինանս բանկ»-ի ավագ տնտեսագետ Ինան Դեմիրի համաձայն, Թուրքիայի բանկային համակարգի հետ կապված սկանդալը ծավալվել է այն ժամանակ, երբ նման իրադարձությունները կարող են մեծ վնաս հասցնել երկրին:
«Թուրքիայի բանկային համակարգը, այդ թվում՝ պետական բանկերը, և մասնավորապես՝ «Հալքբանկ»-ը, վատ համբավ են ձեռք բերել», - ասել է Դեմիրը՝ հավելելով. «Միջազգային շուկայում ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողության խստացման ժամանակ նման վատ համբավի հետևանքով կարող են է՛լ ավելի խստացվել ֆինանսավորման պայմանները, իսկ գալիք 12 ամսվա ընթացքում Թուրքիային անհրաժեշտ կլինի վերաֆինանսավորել 164 միլիարդ դոլար կազմող արտաքին պարտքը»:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը սակայն հերքել է «Հալքբանկ»-ի դեմ ներկայացվող մեղադրանքները՝ պնդելով, թե կաշառակերության սկանդալը բանկի և Թուրքիայի դեմ ուղղված դավադրություն է: Բաբաջանը, բացի այդ, պաշտպանել է Իրանի հետ «Հալքբանկ»-ի հարաբերությունները՝ որպես «բնական և մրցակիցների նախանձն առաջացնող» նկարագրելով դրանք:
«Global Source Partners» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Աթիլա Եսիլադան սակայն նշում է, որ Թուրքիայի ֆինանսական ոլորտում «անհանգստացնող անվստահությունը» վտանգ է ներկայացնում երկրի տնտեսության համար:
«Հանկարծակի առաջացել են կասկածներ այն մասին, թե արդյոք Թուրքիան գործարարությամբ զբաղվելու համար լեգիտիմ երկիր է», - ասում է վերլուծաբանը:
Չնայած Թուրքիայի կառավարության կողմից կաշառակերության հետաքննության մեջ ներգրավված ոստիկանության և դատախազության հարյուրավոր բարձրաստիճան ծառայողներին պաշտոնից հեռացնելուն՝ հետաքննությունը շարունակվում է: Վերլուծաբանները զգուշացնում են, որ հետաքննության ընթացքում կատարվող բացահայտումները միմիայն կավելացնեն միջազգային բանկերի և ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ արդեն իսկ ձևվորված կասկածները: