Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ անցկացվել են Հայաստանի հետ սահմանամերձ Ղարսի նահանգում գտնվող «Աքբաբա» ռազմական պոլիգոնում
«Թուրքիան և Ադրբեջանն անցկացրել են Հայաստանի հետ սահմանի մոտակայքում 2014 թվականի համատեղ զորավարժությունները»:
Այս հայտարարությամբ, ըստ «Հուրիեթ» պարբերականի, հանդես է եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, որի կողմից նախօրեին տարածված հաղորդագրության համաձայն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ անցկացվել են այս տարվա փետրվարի 18-ից 20-ը Հայաստանի հետ սահմանամերձ Ղարսի նահանգում գտնվող «Աքբաբա» ռազմական պոլիգոնում:
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժություններում, ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության, մասնակցել է ընդհանուր թվով 1714 զինծառայող, որոնցից 85-ը եղել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ:
«Զորավարժությունների հիմնական նպատակը եղբայրական երկու պետությունների զինված ուժերի միջև փոխգործակցության ամրապնդում էր», - ասված է Թուրքիայի զինված ուժերի հայտարարության մեջ: