Թուրքիայի ընտրությունների հետևանքները

Turkey

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն իր պաշտոնաթող լինելու հավաստագիրն է հանձնել նախագահին՝ ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնությունը կորցնելուց հետո: “Արդարություն ու զարգածում” կուսակցությունը այսպիսով վերջին 13 տարվա մեջ առաջին նշանակալի կւրուստը ունեցավ քաղաքական դաշտում:

Արդեն նախկին վարչապետ Դավութողլուն հունիսի 9-ին Անքարայում հանդիպել է նախագահ էրդողանին հայտնելու նրան իր պաշտոնաթողության մասին: Նա մնալու է իբրեւ պաշտոնակատար մինչ նւր կառավարության ձեւավորումը: Սակայն նախագահը հրապարակավ ելույթ չի ունենում:

Հուրիեթ թերթի խմբագիր Դենիս Զեյրեքը արտահայտում է իր զարմանքն նախագահի լռության շուրջ. “Արդեն երկու որ է..., մենք սովոր չենք սրան, Մեր նախագահը հաճախ է ելույթ ունենում եւ նրա խոսքը միշտ կենդանի հեռարձակվում է հեռուստատեսությամբ. Մենք ընկել ենք անդունդը:”

Վարչապետ Դավութողլուն կփորձի կոալիցիոն կառավարություն ձեւավորել եւ ծայրահեղ աջ Ազգայնական շարժումը դիտարկվում է իբրեւ հնարավոր գործընկեր: Ըստ Էրդողանի նախկին ընկեր եւ նրա կուսակցության համահիմնադիր Աբդուլլաթիֆ Սեների` այս ամենի մեղավորը Էրդողանն է. “Սահմանադրությունը, երդումը, որ նախագահը տալիս է, ամենը պահանջում են նախագահի անկողմնակալությունը, ու քանի որ նախագահը հետամուտ չէ անկողմնակալությանը, քվեարկողները պարզորոշ ցույց տվեցին իրենց դիրքորոշումը”:

Ընդդիմության առաջնորդները, ովքեր արդեն կարող են մուտք գործել կառավարություն, պարզորոշ շեշտեցին, որ չեն հանդուրժի Էրդողանի միջամտությունը: