Լրացավ Արաբական գարնան առաջին տարին


Դեկտեմբերի 17-ին լրանում է թունիսցի այն երիտասարդի կողմից իրեն հրապարակային հրկիզման օրը, որից հետո այս երկրում սկսվեց բողոքի մեծ ալիք, որի արդյունքում մեկ ամիս անց տապալվեց երկրի նախագահի իշխանությունը՝ դառնալով Արաբական գարնան հեղափոխական շարժման սկիզբը։

Շարժման արդյունքում տապալվեցին Եգիպտոսի ու Լիբիայի բռնակալությունները։
Իսկ այսօր Թունիսը պատրաստվում է ընտրությունների, երբ Արաբական գարունը դեռեւս շարունակվում է Սիրիայում, որտեղ արդեն մի քանի ամիս մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը։

12 ամիս առաջ սկսված անհանգստություններից հետո էլ շարժումը տարածվում է Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում։ Այս շարժումը դարձավ նախադեպ ամբողջ աշարհում տարածվող ՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ շարժման համար։
Ցույցեր ու բողոքի ալիք, որը տարածվում է նաեւ Ռուսաստնում՝ ընդդեմ Կրեմլի ղեկավարների։