Դրամական փոխանցումներն աճել են աշխարհում

Money world economy. Nov. 2010

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված մի զեկույցի համաձայն, զարգացած երկրներում բնակվող ներգաղթյալները վերսկսել են ֆինանսական միջոցներ ուղարկել իրենց հարազատներին: Հետազոտության համաձայն, նախորդ տարի դրամային հոսքերը նվազել էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով:

Հետազոտության համաձայն, մինչև տարեվերջ, դրամային փոխանցումների ընդհանուր կշիռն աշխարհով մեկ կհասնի 440 միլիարդ դոլարի, որն ի տարբերություն 2009-ի` 25 միլիարդով ավելի է:

Արդեն 2012-ին դրամային փոխանցումների` տրասֆերտների ընդհանուր չափը լինելու է շուրջ 370 միլիարդ դոլար: Այս միջոցների մեծ մասն ուղարկվում է աֆրիկյան երկրներ, Հնդկաստան, Չինաստան, Մեքսիկա և Ֆիլիպիններ:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2009-ի ընթացքում Հայաստան ուղարկված տրանսվերտների չափը հասել է 729 միլիոն դոլարի: Հայաստան ուղարկվող դրամական միջոցների մեծ մասը Ռուսաստանից են, Միացյալ Նահանգներից և Եվրոպայից:

Դրամային փոխանցումների ծանրակշիռ մասն իրականացվում են Միացյալ Նահանգներից, Սաուդիան Արաբիայից, Շվեյցարիայից և Գերմանիայից: