Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ ռազմակայանի վրա կատարված հարձակման ընթացքում վնասվածքներ է ստացել ռուսաստանամետ ևս 13 անջատողական
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, երկրի ներքին զորքերի զինծառայողները կրակ են բացել՝ սպանելով երեք անջատողականի այն բանից հետո, երբ ռուսաստանամետ ակտիվիստների ամբոխը հարձակում էր կատարել Մարիուպոլ քաղաքի ներքին զորքերի զորամասի ուղղությամբ:
Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, զինծառայողները ստիպված են եղել կրակ բացել այն բանից հետո, երբ ցուցարարները հրաժարվել են հեռանալուց և փորձ են կատարել ներխուժելու զորամասի տարածք:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ ռազմակայանի վրա կատարված հարձակման ընթացքում վնասվածքներ է ստացել ռուսաստանամետ ևս 13 անջատողական: Ուկրաինայի զինծառայողների շարքում տուժածներ չկան:
Մարիուպոլի քաղաքապետարանն արդեն իսկ գտնվում է ռուսաստանամետ անջատողականների վերահսկողության տակ:
Ռուսաստանամետ անջատողականները վերահսկողություն են հաստատել վարչական շենքերի նկատմամբ Ուկրաինայի արևելքում գտնվող արդեն տասը քաղաքում: Կիևը պնդում է, որ նման հարձակումները կազմակերպվում են Ռուսաստանի գործակալների կողմից, սակայն Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ հարձակումները Ուկրաինայի նոր կառավարության իշխանության գլուխ կանգնելու հանգամանքով դժգոհ ռուսալեզու բնակչության բողոքի արտահայտում են: