Բազմաթիվ զոհեր՝ Չեչնիայում ինքնասպան ահաբեկիչների հարձակման պատճառով

Բազմաթիվ զոհեր՝ Չեչնիայում ինքնասպան ահաբեկիչների հարձակման պատճառով

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երեք ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունների պատճառով զոհվել է առնվազն ինը, վնասվածքներ ստացել՝ 20 մարդ:

Ռուսատանի իշխանությունների համաձայն, ահաբեկիչներից մեկը պայթուցիկը գործարկել է այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել նրան Գրոզնիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտակայքում:

Այս միջադեպից մոտ քսան րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարները, որոտացել են երկու այլ ինքնասպանների կողմից իրականացված պայթյունները:

Ահաբեկչական հարձակման զոհերից առնվազն յոթը եղել են ոստիկանության ծառայողներ:

Այս հարձակման համար, որն իրականացվել է մահմեդական Ռամադան սուրբ ամսվա ավարտին նշվող Էյդ ալ-Ֆիթր տոնի օրը, որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Ռուսատանի իշխանություններն արդեն երկար ժամանակ փորձում են կասեցնել Հյուսիսային Կովկասում մահմեդական զինյալների գործունեությունը: