Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի կողմից մեքենայով բեռնված պայթուցիկի միջոցով իրականացված հարձակման պայթյունի զոհ է դարձել չորս մարդ:
Պայթյունը որոտացել է Ղանդահար հարավային քաղաքում գործող հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակի մոտակայքում:
Աֆղանստանի իշխանությունների համաձայն, պայթյունից հետո հարձակման վայր են գրոհել զինյալները, որոնք հրաձգության մեջ են մտել անվտանգության ուժերի հետ:
Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել միջազգային մի քանի կազմակերպության կողմից օգտագործվող շենքերի համալիրի մոտակայքում:
Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները, որոնք խոսնակն ասել է, որ հարձակման թիրախն է եղել ՄԱԿ-ի գործակալություններից մեկը:
Աֆղանստանի պաշտոնատար անձանց համաձայն սակայն, պայթյունը որոտացել է ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող «Միջազգային օգնություն և զարգացում» կազմակերպության գրասենյակի մոտակայքում: