ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Սիրիայի նախագահին դադարեցնել սպանությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել Սիրիայում սպանությունները դադարեցնելու մասին այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադին ուղղված հայտարարությամբ։


Հանդես գալով Բեյրութում՝ Արաբական աշխարհում ժողովրդավարության տարածմանը նվիրված համաժողովի ժամանակ՝ գլխավոր քարտուղարն ասել է. ՝՝Ես այսօր նորից կոչ եմ անում Ասսադին դադարեցնել սպանությունները, քանի որ ճնշամիջոցները տանում են միայն դեպի փակուղի՛՛։ Նա հիշեցրել է անցյալ տարվա ճնշամիջոցների հետեւանքներն արաբական աշխարհում ու նշել, որ ՝՝փոփոխության քամին այլեւս կանգ չի առնելու, որ Թունիսում սկսված բոցը չի մարելու՛՛։
Բեյրութի վեհաժողովի ժամանակ Բանն ասել է նաեւ, թե Արաբական աշխարհի հեղափոխությունները ցույց են տվել, որ ժողովուրդն այլեւս չի հանդուրժում միանձնյա կառավարում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել դադարեցնել Արաբական աշխարհում Իսրայելի բռնազավթմանը, հայտարարելով, որ գրավյալ տարածքներում հրեա վերաբնակների համար կառուցված թաղամասերն անօրինական են։