Ռուսաստանյան նոր հարվածներից հետո նրա հարաբերությունները Արևմուտքի հետ ավելի են լարվել

In this photo made from the footage taken from Russian Defense Ministry official website, a Russian navy ship on the Caspian Sea launches a cruise missile toward Islamic State targets in Syria, the ministry said, Oct. 7, 2015.

Սիրիայում Ռուսաստանի օդահրթիռային հարվածները նոր թափ են հաղորդել կառավարական ուժերի ապստամբների դեմ ցամաքային հարձակումներին: Դա լուրջ մտահոգություններ է առաջ բերել Արևմտյան երկրներում և լարվածության մի նոր աղբյուր դարձել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև:

Ծխի քուլաները սիրողական տեսանյութում ցուցադրում են ռուսական օդահրթիռային հարվածների թիրախների խոցումը Սիրիայի արևմտյան Իդլիբ և Համմա քաղաքներում, ինչը Սիրիայում մոնիտորինգով զբաղվող խմբի տվյալներով, համադասված է Սիրիայի բանակի ու աշխարհազորի գործողությունների հետ: Ըստ ռուսաստանյան պաշտոնյաների՝ իրենց օդանավերը նշանառում են «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրջորեն անհանգստացած է Ռուսաստանի գործողություններով, ինչը, ըստ նրա, նպատակաուղղված է Ասադի դեմ գործող ապստամբների ոչնչացմանը. «Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ձեռնարկել է 57 վրաթռիչք, եւ համաձայն մեր տեղեկությունների, միայն երկուսն են խոցել Դաեշին», - ասում է Թուրքիայի վարչապետը:

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ չի համագործակցի Սիրիայում, քանի որ Ռուսաստանի ռազմավարությունը, նրա խոսքերով, «անկատար է»։ Սակայն ԱՄՆ-ը, ասում է նա, պատրաստ է քննարկել օդաչուների անվտանգությանը վերաբերվող տեխնիկական հարցերը։

Մինչդեռ Ռուսաստանի Կասպիական նավատորմիղը հոկտեմբերի յոթին 26թևավոր հրթիռ է արձակել Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման ու «Ալ Նուսրա» խմբավորման թիրախներին:

«Կալիբր» տեսակի հրթիռները, անցնելով 1500 կիլոմետր Իրանի և Իրաքի տարածքով, խոցել են թիրախները Սիրիայում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Սիրիայում շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի ու Իրաքի հետ։:

Հոկտեմբերի 7-ին Սիրիայի բանակը և աշխարհազորը ցամաքային հարձակում են ծավալել ապստամբ խմբավորումների ուղղությամբ՝ համակարգելով դրանք Ռուսաստանի օդահրթիռային հարվածների հետ:

Պուտինը նաև ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բարձրաձայնել է Ասադի ու այսպես կոչված Ազատ սիրիական բանակի ուժերի ջանքերի միավորման անհրաժեշտությունը ընդդեմ ՝՝Իսլամական պետության՛՛: Սակայն Օլանդին մոտ կանգնած աղբյուրը ժխտել է նրա կողմից նման միտք արտահայտելու մասին լուրերը: