Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները կանցկացվեն Ժնևում գալիք տարվա հունվարի 22-ին
Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները կանցկացվեն Ժնևում գալիք տարվա հունվարի 22-ին:
Այս մասին հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, որն ասել է, թե ակնկալում է Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով կառավարության և ընդդիմության մասնակցությունը՝ հավելելով, որ «նման հնարավորությունը բաց թողնելն աններելի կլինի»:
Սիրիայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունների մասին հաղորդագրության մեջ ՄԱԿ-ը չի ներառել մանրամասներ մասնակիցների մասին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն այնուամենայնիվ նշել է, որ ակնկալում է «տարածաշրջանային և միջազգային բոլոր գործընկերների աջակցությունը՝ կառուցողական բանակցություններ անցկացնելու նպատակով»:
Սիրիայի շուրջ խաղաղության բանակցությունների անցկացումը նպատակ է հետապնդում հասնելու հակամարտության քաղաքական կարգավորման, որը կներառի գործադիր ամբողջական իրավունքներ ունեցող ժամանակավոր կառավարության ձևավորումը:
Խաղաղության համաժողովի անցկացման շուրջ որոշման կայացումը հետաձգվում էր մի քանի ամիս՝ համաժողովի մասնակիցների և նրանց մասնակցության պայմանների հետ կապված խնդիրների պատճառով:
Սիրիայում հակամարտությունը սկսվել էր 2011 թվականի մարտին նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբությունից, որը հետագայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի հետևանքով զոհվել է ավելի քան 120 հազար մարդ: Հակամարտության հետևանքով Սիրիայի միլիոնավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ փախուստի դիմելով հարևան պետություններ: