ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ու Մեծ Բրիտնիայի իր գործընկեր Ուիլյամ Հեյգը բանակցություններ են անցկացրել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս դիմել են ռազմական օժանդակության ավելացման խնդրանքով
«Մեծ ութնյակի» պետությունների արտգործնախարարները Լոնդոնում այսօր կայանալիք քննարկումների ընթացքում իրենց ուշադրությունն են կենտրոնացնելու Սիրիայում չդադարող ճգնաժամի և Հյուսիսային Կորեայի շուրջ զարգացումների վրա:
Սպասվում է, որ հինգշաբթի օրն արտգործնախարարները կքննարկեն Հյուսիսային Կորեային ներկայացվող արձագանքի եղանակները: «Մեծ ութնյակը» կքննարկի նաև Իրանի միջուկային հավակնությունների դեմն առնելուն ուղղված՝ անցյալ շաբաթ ձախողված բանակցություններից հետո կատարվելիք հետագա քայլերը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ու Մեծ Բրիտնիայի իր գործընկեր Ուիլյամ Հեյգը նախօրեին բանակցություններ են անցկացրել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս դիմել են ռազմական օժանդակության ավելացման խնդրանքով:
ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի համաձայն, «արտգործնախարարները ոչինչ չեն խոստացել»:
Քերին ու Հեյգն այնուամենայնիվ կմասնակցեն այս ամսվա ընթացքում «Սիրիայի բարեկամների» Ստամբուլում կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում Սիրիայի ապստամբներին տրամադրվելիք ռազմական օգնության հարցը կքննարկվի առավել մանրամասն:
ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Վերջինս ասել է, թե Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ «Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև տարաձայնություն չկա»: