Սիրիայի քիմիական զինանոցում առկա են «զարին» տեսակի նյարդապարալիտիկ նյութը, մանանեխային գազն ու ցիանիդը
«Միջազգային հանրությունը պատասխանատվության ենթարկի Սիրիայի պաշտոնյաներին այն դեպքում, եթե վերջիններիս չկատարեն երկրում առկա քիմիական զենքի պատշաճ եղանակով պահպանության ապահովման իրենց պարտականությունը»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը, որի համաձայն ԱՄՆ-ը բազմիցս զգուշացրել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի պահպանության անվտանգության նրանց պարտականության մասին:
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը հանդես է եկել՝ արձագանքելով ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկում հրապարակված տեղեկատվության, որի համաձայն Սիրիայի իշխանությունները սկսել են տեղափոխել քիմիական զինանոցում պահվող սպառազինության մի մասը զինանոցի տարածքից դուրս:
«Ուոլ Ստրիտ Ջորնալ» թերթի վկայությամբ, Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտնել են, թե Սիրիայի իշխանությունները կարող են քիմիական զենք կիրառել ապստամբների կամ քաղաքացիական անձանց դեմ:
Թերթի համաձայն, ԱՄՆ-ի պաշտոնյաներն ու տարածաշրջանում իրենց դաշնակիցները Սիրիայում ծավալված հակամարտության ամբողջ ընթացքում հետևել են երկրում քիմիական զենքի պահպանության կարգավիճակի և գտնվելու վայրի փոփոխություններին:
Որոշ կարծիքների համաձայն, Սիրիայի քիմիական զինանոցում առկա են «զարին» տեսակի նյարդապարալիտիկ նյութը, մանանեխային գազն ու ցիանիդը: