Սիրիայի ապստամբների և կառավարական ուժերի միջև բախումները երկրի մայրաքաղաք Դամասկոսում շարունակվել են հինգշաբթի օրը, ինչից մեկ օր առաջ ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարարը և երկու այլ պաշտոնյա:
Դամասկոսում պաշտպանության նախարարի մահվան պատճառը դարձած պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել են ապստամբները, որոնց համաձայն այս սպանությունը վկայում է «նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի վերջի սկզբի մասին»:
Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, ռումբը պայթել է երկրի մայրաքաղաքում ազգային անվտանգության հարցի շուրջ անցկացված հանդիպման ընթացքում: Պայթյունի պատճառով զոհվել են պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան և նախագահ Ասադի տիկնոջ եղբայր, փոխնախարար Ասեֆ Շավքաթը: Զոհվել է նախ երկրի զինված ուժերի գեներալներից մեկը:
Սիրիայի զինված ուժերի պաշտոնում նշանակվել է երկրի զինված ուժերի շտաբի պետ Ֆահեդ ալ-Ջասեմ էլ-Ֆրեյջը: Պաշտպանության նոր նախարարը խոստացել է շարունակել «ահաբեկիչների դեմ մղվող պայքարը»:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան ասել է, որ Սիրիայում նախարարի սպանությունը վկայում է երկրում ծավալված ճգնաժամի վերահսկողությունից դուրս գալու մասին:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, հարձակումը հստակ ցույց է տվել, որ նախագահ Ասադը կորցնում է վերահսկողությունը, բռնությունը գնալով սաստկանում է, և միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ քաղաքական անցման աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը քվեարկություն կանցկացնի Արևմուտքի կողմից ներկայացված բանաձևի շուրջ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ: Քվեարկությունը պետք է անցկացվել չորեքշաբթի օրը, սակայն հետաձգվել էր՝ ՄԱԿ-ի հանձնակատար Քոֆի Անանի խնդրանքով: Նա ասել է, որ դեռևս հնարավոր է փոխզիջման հասել Ռուսաստանի հետ, որը խոստացել է վետոյի իրավունք կիրառել այս բանաձևի նկատմամբ: