Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմության հիմնական դաշինքը նախատեսում է ուրբաթ օրը անցկացնել քվեարկություն հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք խաղաղության համաժողովին մասնակցելու շուրջ
Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմն ուրբաթ օրն ասել է, թե Ռուսաստանի իշխանություններին է փոխանցել Սիրիայի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում ապստամբների ուժերի հետ շարունակվող հակամարտության ընթացքում զինադադար հայտարարելու մասին ծրագիրը:
Արտգործնախարար ալ-Մուալեմը տեղեկացրել է նաև, որ պատրաստ է փոխանակելու պատանդների հնարավոր փոխանակման ցուցակները:
Վաշինգտոնն ու Մոսկվան արդեն երկար ժամանակ փորձում են կյանքի կոչել Սիրիայում պատերազմող կողմերի միջև վստահություն ստեղծելուն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել արդեն երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքով ամենամեծ վնասը կրած տարածքներ մարդասիրական օգնություն առաքելու համար:
«Հուսով եմ, որ եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտականությունները, այս ծրագիրը հաջողությամբ կպսակվի», - ասել է Սիրիայի արտգործնախարար ալ-Մուալեմը՝ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում:
Սիրիայի արտգործնախարարն ասել է նաև, որ այս ծրագիրը պետք է հետագայում օրինակ ծառայի երկրի այլ քաղաքներում զինադադար հաստատելու համար:
Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին բանակցություններ էր անցկացրել Սիրիայի արտգործնախարար ալ-Մուալեմի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում կոչ էր արել Իրանին ներկա գտնվել Սիրիայում խաղաղություն հաստատելու շուրջ Ժնևում կայանալիք համաժողովին:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը քննադատության է ենթարկել Սիրիայի ընդդիմության խմբավորումներին, որոնք դեռևս որոշում չեն կայացրել խաղաղության համաժողովին մասնակցելու մասին:
«Մեզ շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ այս դեպքում ինչ-որ խաղ է տեղի ունենում», - ասել է արտգործնախարար Լավրովը:
Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմության հիմնական դաշինքը նախատեսում է ուրբաթ օրը անցկացնել քվեարկություն հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք խաղաղության համաժողովին մասնակցելու շուրջ:
Սիրիայի ընդդիմության առաջնորդները մինչ այժմ հրաժարվել են հունվարի 22-ին մեկնարկող խաղաղության համաժողովին մասնակցելուց՝ հայտարարելով, որ համաժողովին կմասնակցեն միայն այն դեպքում, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստանձնի իր պաշտոնից հրաժարվելու պարտավորությունը: