Սիրիայի նախկին բանակայինները գործում են ընդդեմ կառավարական ուժերի

Սիրիայի նախկին բանակայինները գործում են ընդդեմ կառավարական ուժերի

Սիրիայի բանակի շարքերը լքած նախկին զինվորկանները երկրի հարավային հատվածում հրասայլերի ուղեկցությամբ մարտեր են մղում ընդդեմ կառավարական ուժերի։ Տեղից ստացված լուրերի համաձայն, Սիրիայի 12րդ մարտական գումարտակի զորքերը գրոհ են կազմակերպել հարավային Բուսրա ալ Հարիր քաղաքի ուղղությամբ, որի ընթացքում կորցրել են ռազմական երեք ավտոմեքենա։ Նման գործողություններ են սկսվել նաեւ երկրի հարավային շրջանների այլ քաղաքներում։


Բանակից հեռացածներն իրենց գործողությունները կազմակերպում են, նախ թաքնվելով, ապա՝ հանկարծակի հարձակումներ գործելով ընդդեմ զորքերին մատակարարումներ տեղափոխող շարասյուների։

Իսկ ընդդիմության ղեկավարները երկրի տարբեր հատվածներում շարունակում են համընդհանուր գործադուլ սկսելու կոչերը։ Անվտանգության ուժերը որոշ քաղաքներում փորձել են բռնությամբ բացել գործադուլին միացած խանութները եւ ձերբակալել են դրանց տերերին։ Սակայն Դամասկոսում առեւտուրը շարունակվում է իր հունով։

Համընդհանուր գործադուլ սկսելու եւ անհնազանդության միջոցով ընդդիմությունը փորձում է հասնել նախագահ Ասսադի կառավարության հրաժարականին։

Անցած ամիսների հակակառավարական ցույցերի ու բախումների ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 4ՕՕՕ մարդ։