Ցուցարարների սպանությունները Սիրիայում շարունակվում են

Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել ժողովրդի դեմ՝ սպանելով առնվազն 11 ցուցարարի։ Բողոքի ցույցերի մասնակիցները տեղեկացնում են, որ հրազեն է օգտագործվել Դամասկոսոմ ու Հոմս քաղաքում, ինչպես նաեւ Դարայի գավառում։

Ժողովրդավարության ջատագով ցուցարարները, ի պաշտպանություն իրենց միացած բանակային զինվորականների ու սպաների, կոչ են անում երկրում սկսել բողոքի համազգային ցույցեր։
Դրանից մեկ օր առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամները տեղեկացրել էին, որ անցած յոթ ամիսների անհանգստությունների ընթացքում Սիրիայում 3ՕՕՕ մարդ է սպանվել։

Արաբական լիգան հայտարարել է, որ Սիրիայի հարցով կիրակի օրն անց է կացնելու արտգործնախարարների մակարդակով արտակարգ մի հանդիպում։