Սիրիայի անվտանգության ուժերի կողմից հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ իրականացված նոր գործողությունների հետեւանքով զոհվել է եւս 16 մարդ։
Սպանությունների մեծ մասը գրանցվել է Դարաայի շրջանում։
Սիրիայից ստացված սիրողական մակարդակի տեսագրությունները ցույց են տալիս, որ գործողություններ են իրականացվել նաեւ Հոմս քաղաքում։
Երկրի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերի մասնակիցները աշխարհի երկրներին են դիմել Սիրիայի դեսպաններին արտաքսելու կոչով։ Հիշեցնենք, որ Արաբական լիգան ավելի վաղ դադարեցրել էր այս կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը։
Լիգան Սիրիայի իշխանություններին նաեւ տվել էր արյունահեղությանը վերջ տալու համար վերջնաժամկետ։ Լիգան ուրբաթ օրը հայտարարել էր, թե Սիրիայի իշխանություններն ընդունել են ծրագիրը ՝՝մասնակիորեն՛՛։
Լոնդոնում երկուշաբթի օրը նախատեսվում է հանդիպում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի եւ Սիրիայի ապստամբ ուժերի ղեկավարների միջեւ։