Դաղստանում հսկիչ-անցագրային կետում ինքնասպան կին ահաբեկչի կողմից երեքշաբթի ուշ երեկոյան իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության հինգ ծառայող:
Ռուսաստանի իշխանությունների համաձայն, հարձակումն իրականացվել է Կարաբուդաքենթ գյուղի մոտակայքում:
«Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հարձակման վայրի մոտակայքում հայտնաբերվել է ահաբեկչի գլուխը:
Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակման համար:
Դաղստանում իսլամական պետություն ստեղծելու համար պայքարող մահմեդական զինյալները բավականին հաճախ են հարձակումներ իրականացնում ոստիկանության և իշխանությունների այլ ներկայացուցիչների վրա: