Հարձակման է ենթարկվել նաև Սուդանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը
Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցուցարարները գրոհով մուտք են գործել Գերմանիայի դեսպանատան տարածք՝ բարձրացնելով իսլամական դրոշ:
Գերմանիայի արտգործնախարարության համաձայն, դեսպանատան աշխատողներին որևէ վտանգ չի սպառնում:
Սուդանի մայրաքաղաքում, բացի այդ, ուրբաթ օրը հարձակման է ենթարկվել նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, սակայն ցուցարարներին այս դեպքում չի հաջողվել մուտք գործել դեսպանատան տարածք:
Ականատեսների համաձայն, ցուցարարներն ավելի ուշ մեքենաներով և ավտոբուսներով ուղևորվել են դեպի Միացյալ Նահանգների դեսպանատուն, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատնից մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա:
Սուդանում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատողներից մեկը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ դեսպանատան անվտանգությունը պահպանում է Սուդանի ոստիկանության հատուկ ուժերի ավելի քան 200 ծառայող: